«Ուրարտուն» պաշտոնական առաջարկությամբ է հանդես եկել՝ կապված այսօր ավելի վաղ «Նոա» ֆուտբոլային ակումբի՝ «Փյունիկին» արած առաջարկության հետ:
«Հաշվի առնելով «Նոա» ՖԱ-ի հայտարարությունը, մայիսի 21-ին «Ջունիոր Սպորտ» մարզադաշտում 35-րդ տուրի «Փյունիկ» և «Նոա» ֆուտբոլային ակումբների միջև կայանալիք հանդիպման հնարավոր տեղափոխման վերաբերյալ, «Ուրարտու» ֆուտբոլային ակումբն անվճար առաջարկում է իր ստադիոնը դիտարկել որպես հանդիպման անցկացման ավելի հարմար վայր:
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան պարտավոր է դիտարկել այս հարցը և ֆուտբոլը մասսայականացնելու, ինչպես նաև ավելի շատ երկրպագուների և ֆուտբոլասերների համար մրցաշրջանի վճռորոշ հանդիպումը դիտելու հնարավորություն ընձեռելու համար այն տեղափոխել ավելի հարմար վայր։
Նշենք, որ մեր մարզադաշտը տեղավորում է 4825 երկրպագու, և նրա դիրքը գտնվում է երկու թիմերի համար բարենպաստ և մատչելի վայրում»,- ասված է «Ուրարտուի» հայտարարության տեքստում:
Նշենք, որ իր պատասխանում «Փյունիկը» հղում էր արել կանոնադրությանը, որից պարզ էր դառնում «Նոայի» առաջարկի՝ այս պահին արդեն ոչ իրավաչափ լինելը:
© Armenian Soccer 2024