Բունդեսլիգայի վերջին տուրում «Քյոլնը», որի կազմում հանդես է գալիս Հայաստանի հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը, 1:4 հաշվով պարտվեց «Հայդենհայմին» և զբաղեցրեց մրցաշարային աղյուսակի 17-րդ հորիզոնականը:
Այդպիսով, թիմը դուրս մնաց Բունդեսլիգայից և հաջորդ մրցաշրջանում հանդես կգա 2-րդ լիգայում: Մինչև այս տուրը «Քյոլնը» դեռևս տեսական շանսեր էր պահպանում անցումային խաղերին մասնակցելու:
Նշենք, որ «Հայդենհայմի» հետ խաղում Ադամյանը մնաց պահեստայինների նստարանին:
© Armenian Soccer 2024