Armenian Soccer
Armenian Soccer

«Նոան» «Փյունիկին» առաջարկել է միասին դիմել ՀՖՖ

Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջատար «Նոան» հանդես է եկել հայտարարությամբ՝ առաջարկելով փոխել «Փյունիկի» հետ առաջնության 35-րդ տուրի հանդիպման վայրն ու ժամը:

«Հարգելի ֆուտբոլասերներ, հարգելի «Փյունիկ» ֆուտբոլային ակումբ:
Հաշվի առնելով Հայաստանի Պրեմիեր լիգայի 35-րդ տուրի «Փյունիկ» — «Նոա» խաղի կարևորությունը՝ մեր ակումբը պաշտոնապես առաջարկում է«Փյունիկ» ՖԱ-ին` համատեղ դիմել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա՝ խաղի անցկացման վայրը և ժամը տեղափոխելու նպատակով։ Նշենք, որ նշանակված «Ջունիոր սպորտ» մարզադաշտն ունի ընդամենը 1188 նստատեղ, իսկ մարզադաշտի տեխնիկական հնարավորություններով պայմանավորված նշանակված ժամը՝ 17:00-ն, երկրպագուների և հեռուստադիտողների համար ոչ prime-time, ոչ նպատակահարմար ժամ է։

«Նոա» ֆուտբոլային ակումբն առաջարկում է վճռորոշ խաղն անցկացնել ավելի շատ երկրպագուներ հյուրընկալելու հնարավորություն ունեցող մարզադաշտում: Առաջարկում ենք, որ հյուրընկալ թիմն ինքն ընտրի համապատասխան մարզադաշտը:

Լիահույս ենք, որ գործընկեր ակումբը կընդունի մեր առաջարկը՝ ֆուտբոլային իրական տոն պարգևելով բազմաթիվ ֆուտբոլասերների, որոնք ցանկանում են մարզադաշտից հետևել ՀՊԼ կարևորագույն խաղերից մեկին»,- ասված է «Նոայի» հայտարարության մեջ:

Մրցաշրջանի կարևորագույն խաղը կկայանա Մայիսի 21-ին, Ջունիոր Սպորտ մարզադաշտում, ժամը 17:00-ին:

© Armenian Soccer 2024