Armenian Soccer
Armenian Soccer

«Փյունիկը» պատասխանել է «Նոայի» առաջարկին

«Փյունիկը» պատասխանել է «Նոայի» առաջարկին: Հիշեցնենք՝ 77 միավորով մրցաշարային աղյուսակի առաջատարը 76 միավորով 2-րդ տեղում ընթացող «Փյունիկին» առաջարակել էր համատեղ դիմում ներկայացնել ՀՖՖ 35-րդ տուրի՝ մայիսի 21-ին նախատեսված խաղի վայրն ու ժամը փոխելու համար:

««Նոա» ՖԱ-ի գրառմանն ի պատասխան՝

Համաձայն ՀՖՖ պրոֆեսիոնալ ֆուտբոլի մրցումների անցկացման 2023-2024 մրցաշրջանի կանոնակարգի 11․04-րդ կետի՝ առաջնությունների հաստատված խաղացանկում փոփոխություն կատարելու նպատակով տվյալ խաղի մասնակից ակումբը պետք է տվյալ խաղից նվազագույնը 7 օր առաջ ՀՖՖ Ֆուտբոլի դեպարտամենտի քննարկմանը գրավոր ներկայացնի փոփոխության հստակ պատճառները և հիմքերը։ Խաղացանկը ներառում է ոչ միայն խաղի անցկացման ժամանակացույցը, այլ նաև վայրը։

Հաշվի առնելով վերը նշվածը և այն հանգամանքը, որ վերը նշված վերջնաժամկետը լրացել է և հանդիպմանը մնացել է 4 օր, «Փյունիկ» ՖԱ-ն գտնում է, որ տվյալ հարցը դուրս է իր իրավասությունից, ի նկատի առնելով, որ լրացելը իր կողմից նման հարցով դիմելու ժամկետը։

Հարգանքով՝ «Փյունիկ» ՖԱ», — գրված է «Փյունիկի» պատասխանում:

Մրցաշրջանի կարևորագույն խաղը կկայանա Ջունիոր Սպորտ մարզադաշտում, մայիսի 21-ին, ժամը 17:00-ին:

© Armenian Soccer 2024