Armenian Soccer
Armenian Soccer

«Միասնականությամբ շարունակելու ենք պայքարը դեպի նոր հաղթանակներ». Եղիշե Մելիքյան

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Փյունիկը» երկարաձգել է պայմանագիրը գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանի հետ։

Մասնագետը նոր պայմանագրի կնքումից հետո հանդես է եկել հետևյալ խոսքով.

«Հարգելի երկրպագուներ, նախագահի հետ քննարկումներից հետո որոշեցինք շարունակել մեր աշխատանքը «Փյունիկում»։ Վստահ եմ, որ միասնականությամբ ու նույն տրամադրվածությամբ մենք շարունակելու ենք մեր պրոֆեսիոնալ աշխատանքը ու պայքարը դեպի նոր հաղթանակներ»։

Հիշեցնենք, որ պայմանագիրը նախատեսված է մինչև 2024 թվականի մայիսի 31-ը: 

© Armenian Soccer 2023