Armenian Soccer
Armenian Soccer

Արտաշես Ադամյանին «Լեռնային Արցախում» կփոխարինի եղբայրը

«Լեռնային Արցախը» նոր գլխավոր մարզիչ ունի, այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:

««Լեռնային Արցախ» ակումբում գլխավոր մարզչի փոփոխություն է տեղի ունեցել: Ակումբի ղեկավարությունը որոշել է Արտաշես Ադամյանին ազատել զբաղեցրած պաշտոնից։ Բարձր գնահատելով Արտաշես Ադամյանի կատարած աշխատանքը՝ ակումբի ղեկավարությունը շնորհակալություն է հայտնում կատարված հսկայական աշխատանքի համար և մաղթում շարունակական հաջողություններ իր գործունեության մեջ։

Հիշեցնենք, որ հենց Արտաշես Ադամյանի գլխավորությամբ ակումբն առաջին լիգայում դարձավ չեմպիոն:

Ակումբի գլխավոր մարզիչ է նշանակվել Արմեն Ադամյանը։ Արթուր Ասոյանը նշանակվել է գլխավոր մարզչի օգնական։

Ակումբի ղեկավարությունը շնորհավորում է նորանշանակ մարզչական շտաբին ու մաղթում հաջողություներ»,-ասված է ակումբի տարածած հայտարարության մեջ։

Նշենք, որ Արմեն Ադամյանն Արտաշես Ադամյանի եղբայրն է։

© Armenian Soccer 2023