Armenian Soccer
Armenian Soccer

«Փյունիկը» երկարաձգել է պայմանագիրը Եղիշե Մելիքյանի և իր մարզչական շտաբի հետ

«Փյունիկը» երկարաձգել է պայմանագիրը Եղիշե Մելիքյանի ու նրա մարզչական շտաբի հետ, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։

Գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2024 թվականի մայիսի 31-ը:

Երևանյան ակումբի գլխավոր մարզչի պաշտոնում հայ մասնագետն աշխատում է 2021 թվականի հունվարից: Նա թիմին առաջնորդել է հոբելյանական՝ 15-րդ չեմպիոնության Հայաստանի Պրեմիեր լիգայում և արժանացել Հակոբ Տոնոյանի անվան Սուպերգավաթին: 2022 թվականին «Փյունիկը» Հայաստանի ակումբային ֆուտբոլի պատմության մեջ բացառիկ հաջողություններ է գրանցել` հաղթահարելով Չեմպիոնների լիգայի որակավորման 2-րդ փուլը ու գրանցելով հայկական թիմերի շրջանում առաջին հաղթանակը եվրագավաթային մրցաշարի խմբային փուլում, որտեղ նաև շատ մոտ է եղել փլեյ-օֆֆ դուրս գալուն։

Փորձառու մասնագետը «Փյունիկի» ղեկին, ընդհանուր առմամբ, անցկացրել է 90 հանդիպում, հաղթել 51 խաղում, 16 անգամ գրանցել ոչ-ոքի և կրել 23 պարտություն։

© Armenian Soccer 2023