ԱՄԷ-ում շարունակվում է Երևանի «Փյունիկի» ուսումնամարզական հավաքը:Այս հավաքի ընթացքում Եղիշե Մելիքյանի գլխավորած երևանյան թիմն այսօր `փետրվարի 9-ին Շորժայում 2-րդ անգամ հանդիպեց Բելառուսի գործող չեմպիոն Սոլիգորսկի «Շախտյորի» հետ:
Այս թիմերի միջև փետրվարի 5-ին կայացած 1-ին ընկերական խաղում 3:2 հաշվով հաղթելէին Բելառուսի պատվիրակները: Այդ խաղում «Փյունիկի» կազմում գոլերի հեղինակներ էին դարձել Արտյոմ Ավանեսյանն ու ուկրաինացի լեգիոներ Օլեգ Կոժուշկոն:
Այսօրվա այս թիմերի միջև կայացած 2-րդ ստուգողական խաղի սկզբում 5 –րդ րոպեին «Փյունիկի» նորեկ , հարձակողական ոճի կիսապաշտպան, 27 –ամկա Հիգոր Լեյտեն շեշտակի գեղեցիկ ու անկասելի հարծաով գրավել Բելառուսի չեմպիոն դարպասը:Ինչպես հետագայում պարզվեց այս գոլը 1:0 հաշվով հաղթանակ պարգևեց Մելիքյանի թիմին, ու փաստորեն ապահովեց երևանյան թիմի ռևանշը «Շախտյորի» նկատմամբ:
©2021 Armenian Soccer