Armenian Soccer
Armenian Soccer

Մինասյանի ղեկավարությամբ ղազախական «Տարազը» ընկերական 1-ին 2 հանդիպումներում պարտություններ կրեց

Ղազախստանի պրիմեր լիգայի առաջնության մասնակից  «Տարազն»,   որը նոր մրցաշրջանում հանդես է գալու ՀՀ  ազաային հավաքականի նախին   գլխավոր մարզիչ  Վարդան Մինասյանի ղեկավարությամբ այս  օրերին ուսումնամարզական հավաք է անցկացնում Թուրքիայում`Անթալիայում: Փետրվարի 7-ին  «Տարազը»  Բելեկում իրար ետևից   հավաքի առաջին  2 ընկերական հանդիպումներ անցկացրեց ու երկուսում էլ պարտություն  կրեց: Մինասյանի սաները նախ առավոտյան  0:1 հաշվով զիջեցին    Ռդ 2 –րդ դիվիզոնաի ներկայացուցիչ «Կրասնոդար- 3» -ին, իսկ հետո երեկոյան `օրվա 2-րդ ստուգողական խաղում էլ 0:3 հաշվով ՌԴ  ՖԱԼ-ի ընթացիկ  առաջնությունում 26 տուրից հետո 22 թիմերի պայքարում 12 –րդ տեղում ընթացող    Մոսկվայի  «Սպարտակ -2» -ին :
Այս խաղերի ավարտից  հետո   տված հարցաշարույցում Մինասյանը հայտարարել   որ ինքը նպատակ ունի «Տարազի»  կազմում ընդգրկել  հնարավորինս ավելի շատ տեղի կադրերի:
Տարազը   հավաքի  հաջորդ  հանդիպումուոմ  նախատեսում է անցկացնել փետրվարի 13-ին `Վրաստանի բարձրագույն  խմբի առաջնության նորեկ  Քոբուլեթիի «Շուկուրայի»  հետ:

©2021 Armenian Soccer