Armenian Soccer
Armenian Soccer

Խաշմանյանի ղեկավարած «Ալաշկերտը» վերջապես ընդհատեց պարտությունների շարքը

Երևանում   Ավանի  ֆուտբոլի  ակադեմիայի արհեստական  խաղծածակով մարզադաշտում  ստուգողական հանդիպում անցկացրին ՀՀ  1-ին խմբի ընթացիկ առաջնության առաջատար  «Սևանն»  ու ՀՀ  եռակի չեմպիոն  չեմպիոն  «Ալաշկերտը»: Մինչ այս   Արմեն Շահգելդյանի  գլխավորությամբ  ելույթ   ունեցող «Սևանը»  3հանդիպում էր ունեցել ՀՀ պրիմեր լիգայի առաջնության մասնակիցներ`ՀՀ կրկնակի չեմպիոն  «Արարատ-Արմենիայի»  (1:3),Գյումրիի «Շիրակի»  (1:2) և Վանաձորի  «Լոռիի» (0:0):Իսկ  «Ալաշկերտն»  էլ թիմ վերադարձած  գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանի  ղեկավարությամբ   ընկերական վերջին 3 հանդիպումներում պարտություններ էր կրել`«Ուրարտուրից» (0:6,0:1) և «Վանից»      (0:1): Այսօր մրցակցի  նկատմամբ ունեցած  համեմատաբար  առավել բարձր կարգի շնորհիվ  հաղթեց  3:0 հաշվով:
«Ալաշկերտի»    կազմում աչքի ընկան Ալեքսանդր Գլիշիչը, Նիկիտա Տանկովը և «Ալաշկերտ» վերադարձած Միհրան Մանասյանը:
«Սևանը»   հանդես եկավ մեկնարկային հետևյալ կազմով՝
Դիդի, Դավիթ Այվազյան, Արտյոմ Խաչատուրով, Արման Մանուկյան, Գեղամ Թումբարյան, Էդվինաս Կլոնիունաս, Կոնստանտին Մանդրիչենկո, Նարեկ Ասլանյան, Սալոմոն Օբամա, Արեգ Ազատյան, Ախմեդ Ջինդոյան։ Փոխարինման դուրս եկան՝ Էդվին Հակոբյանը, Մհեր Սահակյանը, Ալեքսանդր Կալյաշինը, Վահե Մուրադյանն ու Արամ Սարգսյանը։

©2021 Armenian Soccer