ՀՀ բարձրագույն խմբի առաջնության 25 –րդ տուրի 1 -ին խաղում «Արարատը» Երևանի ֆուտբոլի ակադեմիայի խաղադաշտում ստուգատեսի վերջնագծում չեմպիոնական մրցավազքին միացած Գյումրիի «Շիրակին»: Ինչպես և սպասվում էր չեմպիոնության ձգտող Վարդան Բիչախչյանի սաները 4:1 հաշվով կանխատեսելի հաղթանակ տարան և վաստակած միավորը հասցնելով 45-ի, 1 օրով ստանձնեցին մրցշարի առաջատարի դերը: Տեղին է նշել, որ գյումրեցիները կամային հաղթանակ տարան:Սակայն արժանին պետք մատուցել նաև այսօր առաջին անգամ գլխավոր մարզչի պաշտոնակատար, թիմի նախկին պաշտպան, 34-ամյա Ռաֆայել Սաֆարյանի ղեկավարությամբ հանդես եկած արատցիներին: Նրանք կոլեկտիվ, համախմբված, թիմային, ագրեսիվ խաղով հաճելիորեն զարմացրին ու հիմնականում հավասար պայքար մղեցին «Շիրակի» հետ: Խաղի ընթացքին հետևում էր ՀՀ ազգային հավաքականի գլխավոր մարզիչ, իսպանացի Խոակին Կապառոսը: «Արարատի» առաջատար Զավեն Բադոյանը ոգևորված ազգային ընտրանու մարզչի ներկայությունից իրեն լավագույն կողմերով դրսևորեց ու առաջատարին վայել բարձրակարգ ու գրագետ խաղ ցուցադրեց, և ապացուցեց, որ արժանիօ է կրկին հրվիրվելու ազգային հավաքական: Բադոյանը նախ 24-րդ րոպեին հրաշալի հարվածով բացեց խաղի հաշիվը: Խաղի ընթացքում 2-րդ խաղակեսում Բադոյանը ևս մեկ անգամ կարող էր աչքի ընկել , կրկին գեղեցիկ հարվածով, բայց «Շիրակին» փրկեց դարպասաձողը:
Այս խաղում նշվեցին մի քանի հոբելյանական իրադարձություններ: «Շիրակի» և ՀՀ ազգային հավաքականի պաշտպան Հրայր Մկոյանն այսօր անցկացրեց ՀՀ բարձրագույն խմբի առաջնություններում իր հոբելյանական ՝250-րդ հանդիպումը: Նկատենք, որ այսօրվա «Շիրակի» և «Արարատի» միջև տեղի ունեցած հանդիպումը ՀՀ առաջնություններում հոբելյանական՝ 90 –րդ հանդիպումն էր, որոնցում գյումրեցիները հաղթել են 43-ում, զիջել են՝ 22-ում, 25 խաղում էլ ոչ-ոքիներ են գրանցվում: Այս խաղում «Շիրակի» կազմում երկուական գոլեր խփեցին ՀՀընթացիկ առաջնության լավագույն ռմբարկու Մորի Կոնեն ու Ժիրայր Մարգարյանը: Կոնեն դարձավ արդեն 21 գոլի հեղինակ:
2020 Armenian Soccer