Armenian Soccer
Armenian Soccer

Մուսախանյանի «Էներգետիկ- ԲԳՈՒ»-ին վերջապես ընդհատեց անհաջողությունների շարքն ու համոզիչ հաղթանակ տոնեց

Բելառուսի  բարձագույն խմբի առաջնության 25-րդ տուրը սկսվեց  մրցաշրջանի հայտնություն դարձած Մինսկի «Էներգետիկ- ԲԳՈՒ»-ի և «Սլավիայի»  միջև 200 հանդիսականների ներկայությամբ ընթացած  խաղով:  Մինսկի թիմը , որի կազմում հանդես է գալիս  ՀՀ ազգային հավաքականի թեկնածու համարվող, 22-ամյա կիսապաշտպան  Հայկ Մուսախանյանը, հերթական անակնկալը մատուցեց իր երկրպագուներին: Ընդհատելով վերջին 4 տուրերեի անհաջող ելությների շարքը «Էնեգետիկ ԲԳՈՒ» -ին  համոզիչ հաղթնակ տոնեց Մոզիրի «Սլավիայի» նկատմամբ, ընդ որում խաղի  27 –րդ րոպեից գործելով 10 խաղացողով: 1:0 հաշվի ժամանակ խաղադաշտից հեռացվել էր  21-ամյա չեռնագորցի  կիսապաշտպան   Դուշան  Բակիչը:
Այս խաղում  արդյունավետ խաղով դարձյալ առանձնացավ Մինսկի թիմի հարձակման  գծի առաջատար՝ 23 –ամյա ուզբեկ հարձակվող Յասուրբեկ Յախշիբոևն ով 2 գոլի և   նույնքան գոլային փոխանցման հեղինակ դարձավ: «Էներգետիկ –ԲԳՈՒ»-ի  21-ամյա բելառուս կիսապաշտպան  Վասիլ Սովպելն էլ դուբլի հեղինակ դարձավ: Ինչ վերբերվում է Մուսախանյանին ,ապա նա ասպարեզ մտավ 86-րդրոպեին ,և հաշիվն արդեն 4:0 էր: Հանդիպման  վերջին րոպեին ևս մեկ գոլ խփելով  տանտերերը 5:0 հաշվով  հանոզիչ հաղթանակ տոնեցին ու  վաստակած միավորների քանակը հասցնելով 26-ի բարձրացավ 3-րդ հորիզոնական, ու հիմա արդեն 2-3-րդ տեղերն    է կիսում Սոլիգորսկի   «Շախտյորի» հետ:
Մուսխանյանի թիմը հաջորդ՝ 16–րդ տուրում    հուլիսի 4-ին Բորիսովոյում կհյուրընկալվի երկրի բազմակի չեմպիոն, ընթացիկ առաջնության միանձնյա առաջատար ԲԱՏԷ-ին:

2020 Armenian Soccer