Armenian Soccer
Armenian Soccer

Ղադիմյանի «Նեմանը» հաղթեց Բելառուսի գործող չեմպիոն Բրեստ «Դինամոյին» ու շրջանցեց վերջինիս

Բելառուսի բարձրագույն խմբի առաջնության 15-րդ տուրում ստոգատեսի «հայկական»  թիմերից՝ «Նեմանը»  սեփական հարկի տակ Գրոդնոյում 2100 հանդիսականների ներկյաությամբ հյուընկալեց երկրի գործող չեմպիոն Բրեստի «Դինամոյին»  ու  1:0 հաշվով պարտության մատնելով   վերջինիս,    մրցաշարային աղյուսակում շրջանցեց նրան:  Հանդիպմանը առանց  փոխարինման մասնակցեց ՀՀազգային հավաքականի  խաղացող, 27-ամյա  կիսապաշտպան Գեղամ Կադիմյանը:   Նա  «Նեմանի»  կազմում  առաջնությունում մասնակցած 14 խաղերում դարձել է 7 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ, ու դրանցով ստուգատեսում  հիմա ունի 2 –րդ արդյունքը:
Այս հաղթանակը ընթացիկ առաջնությունում   «Նեմանի»  համար 6 –րդ անընդմեջն  էր, որը ոչ միայն ակումբի պատմության մեջ ռեկորդային է, այլ   նաև հնարավորություն տվեց   բարձրանալ մրցաշարային աղյուսակի   3-րդ հորիզոնականը:
Տեղին է նշել, որ այս խաղի 40 –րդ  րոպեին դեղին քարտի արժանացավ «Նեմանի»  գլխավոր մարզիչ Իգոր Կովալեվիչը: Բրեստի «Դինամոն»   էլ պարտություն կրեց 4 անընդմեջ հաղթանակից հետո:
Հաջորդ ՝ 16 –րդ տուրում Ղադիմյանի թիմը  հուլիսի 4-ին արտագնա խաղում կմրցի  Մինսկի «Իսլոչի»  հետ, որը իր ակտիվում գրանցած 20 միավորով զբաղեցնում է 9 –րդ հորիզոնականը:

2020 Armenian Soccer