Հայաստանի ազգային հավաքականն արդեն Շվեյցարիայի Սեն Գալեն քաղաքում է, որտեղ էլ կընթանա նախապատրաստությունը մարտի 25-ին կայանալիք Լիխտենշտեյն-Հայաստան հանդիպմանը:Այս մասին հայտնում են ՀՖՖ մամուլի ծառայությունը:
Հայաստանից ժամանած ֆուտբոլիստներին միացել են նաև արտերկրում հանդես եկող ֆուտբոլիստները: Թիմը հանգրվանել է Սեն Գալենի «Ուալհալա» հյուրանոցում: Այսօր երեկոյան հավաքականը կանցկացնի առաջին մարզումը Շվեյցարիայում՝ Սեն Գալենից 25 րոպեի հեռավորության վրա գտնվող Ուցվիլ քաղաքի մարզադաշտում:
©2021 Armenian Soccer