Armenian Soccer
Armenian Soccer

Ուղղեք ձեր հարցերը Խոակին Կապառոսին և Հովհաննես Համբարձումյանին

Մարտի 25-ին ՀՀ  ազգային հավաքականը կանցկացնի ՖԻՖԱ Աշխարհի 2022 թ. առաջնության որակավորման J խմբի առաջին հանդիպումը՝ Վադուցում հյուրընկալվելով Լիխտենշտեյնի հավաքականին:
ՀՖֆ մամուլի ծառայությունը հայտնում է, որ ՀՀ ազգային ընտրանու գլխավոր  Խոակին Կապառոսի և   ընտրանու պաշտպան Հովհաննես Համբարձումյանի նախախաղային հեռավար մամուլի ասուլիսը Վադուցում կկայանա մարտի 24-ին՝ Երևանի ժամանակով ժամը  21:30-ին, և կհեռարձակվի ՀՖՖ յութուբյան և ֆեյսբուքյան պաշտոնական էջերում։ Մեդիայի ներկայացուցիչները կարող են մինչև մարտի 24-ը՝ ժամը 13:00-ն, իրենց հարցերն ուղարկել media@ffa.am էլեկտրոնային հասցեին: Նամակի մեջ պետք է նշել անուն-ազգանուն, լրատվամիջոցի անուն, ինչպես նաև՝ կոնկրետ ում (Խոակին Կապառոսին, Հովհաննես Համբարձումյանին) է ուղղված հարցը: Յուրաքանչյուր լրատվամիջոց կարող է ուղարկել երկու հարցից ոչ ավելի: Սահմանված կարգի խախտումով կամ վերջնաժամկետից հետո ուղարկված հարցերը չեն ընթերցվելու:

©2021 Armenian Soccer