Armenian Soccer
Armenian Soccer

«Արարատը» Գյումրիում ընկերական խաղ կանցկացնի «Շիրակի» հետ

Միջազգային հանդիպումներով պայմանավորված VBET Հայաստանի պրեմիեր լիգայում դադար է։ Այս դադարի ընթացքում «Արարատն» ընկերական հանդիպում կանցկացնի Գյումրու «Շիրակի» հետ:Այս մասին իրազեկում  են ՀՖՖ լրատվական ծառայությունից:
Խաղը կկայանա մարտի 27-ին, ժամը 14։00-ին Գյումրու քաղաքային մարզադաշտում։
«Արարատն» ու «Շիրակը» VBET Հայաստանի պրեմիեր լիգայի ընթացիկ առաջնությունում  հանդիպել են երկու անգամ։ Երկու հանդիպումներում էլ հաջողությունը ուղեկցել է   արարատցիներին: ՝ Գյումրիում  նրանք հաղթել են  3։0 հաշվով, իսկ տնային խաղում առավելության են   հասնել 4։0 հաշվով։

©2021 Armenian Soccer