Armenian Soccer
Armenian Soccer

Տեր- Զաքարյանի «Մոնտպելյեն» շարունակում է իր անպարտելի հանդիպումների շարքը

Ֆրանսիայի  բարձրագույն` լիգա 1-ին ընթացիկ առաջնության  հերթական`30-րդ  տուրում   Միշել  Տեր-Զաքարյանի գլխավորած  «Մոնտպելյեն»    իր   հարկի տակ    ընդունել էր  13-րդ տեղում ընթացող  «Բորդոյին»: Խաղասկիզբն  այնքան  էլ   խոստումնալից   չէր տանտերերի համար: 28-րդ  րոպեին   հյուրերը   բացեցին խաղի հաշիվը: Բարեբախտաբար հետագայում  Տեր-Զաքարյանի սաները  շտկեցին վիճակն ու տիրելով   նախաձեռնությանը 3 անպատասխան  խփեցին  ու   3:1 հաշվով  կամային հաղթանակ  տարան: Սա «Մոնտպելյեի»   արդեն  5-րդ  անընդմեջ անպարտելի հանդիպումն էր: Տեր-Զաքարյանի   թիմը իր  ակտվում գրանցած 44 միավորով 7-8-րդ տեղերն է կիսում «Ռենի» հետ:
Հաջորդ`31-րդ տուրում ապրիլի 4-ին  «Մոնտպելյեն »  արտագնա խաղում  մրցելու է 40 միավորով  1-րդ տեղում ընթացող  «Անժեի» հետ:

©2021 Armenian Soccer