«Ուրարտուի» ֆուտբոլիստ Կարեն Մելքոնյանը ճանաչվել է Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի սեպտեմբերի լավագույն ֆուտբոլիստ։
Մելքոնյանը նախորդ ամիս «Ուրարտուի» կազմում մասնակցել է 4 հանդիպման, դարձել մեկ գոլային փոխանցման հեղինակ և նպաստել է իր թիմի հաղթանակին` խաղալով իրեն ոչ հարազատ դիրքում։
Հիշեցնենք, որ հաղթողը որոշվել է փորձագետների և երկրպագուների քվեարկությամբ։
©2022 Armenian Soccer