Armenian Soccer
Armenian Soccer

Հայտնի է Fastex ՀՊԼ-ի սեպտեմբերի լավագույն մարզիչը

Գունկո

 

«Ուրարտու» ակումբի գլխավոր մարզիչ Դմիտրի Գունկոն ճանաչվել է Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի սեպտեմբերի լավագույն մարզիչ։

 

Նախորդ ամիս ռուս մասնագետի գլխավորությամբ երևանյան թիմն անցկացրել է 4 հանդիպում, տարել 3 հաղթանակ և գրանցել 1 ոչ-ոքի։

 

Հիշեցնենք, որ հաղթողը որոշվել է փորձագետների և երկրպագուների քվեարկությամբ։

 

©2022 Armenian Soccer