Armenian Soccer
Armenian Soccer

Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը դուրս եկավ ֆուտզալի ԱԱ-ի էլիտ ռաունդ

Ֆուտզալի հավաքական

 

Հոկտեմբերի 12-ին՝ չեխական Պլզեն քաղաքում, կայացավ ՖԻՖԱ ֆուտզալի ԱԱ 2024 առաջնության որակավորման հիմնական փուլի Չեխիա-Հայաստան հանդիպումը։

 

Հայաստանի հավաքականը հաղթեց մրցակցին 4:1 հաշվով և վաղաժամ դարձավ որակավորման հիմնական փուլի D խմբի հաղթող՝ ապահովելով տեղը ֆուտզալի ԱԱ 2024 որակավորման էլիտ ռաունդում։

 

Մեր հավաքականի կազմում հեթ-տրիկի հեղինակ դարձավ Վլադիմիր Սանոսյանը, մեկ գոլով էլ աչքի ընկավ Արթուր Մելքոնյանը։

 

©2022 Armenian Soccer