Երևանի «Հանրապետական» մարզադաշտում «Արարատը» հյուրընկալել էր «Գանձասար-Կապանին»: Խաղի 39-րդ րոպեին անցած մրցաշրջանի լավագույն խաղացող ու լավագույն ռմբարկու Մորի Կոնեն առաջ մղեց «Արարատին»: Մինչև ընդմիջում արարատցիները հնարավորության ստացան հաշիվը կրկնապատելու:Սակայն 45 –րդ րոպեին «Գանձասար –Կապանի» դարպասին նշանակված 11 մետրանոցը անվրեպ իրացնել ՀՀազգային ընտրանու խաղացող Արտակ Եդիգարյանը չկարողացավ: Իսկ ահա կապանցիները ընձեռնված նման առիթը ձեռքից բաց չթողեցին: ՀՀազգային հավաքական իաղացող Անգուլո Վբեյմարը խաղավարտից 4 րոպե առաջ 11 մետորանոցով վերականգնեց հաշվի հավասարությունը: Ու միայն խաղավարտից քիչ առաջ 74 –րդ րոպեին ասպարեզ մտած Էդգար Մալաքյանի խփած գոլի շնորհիվ «Արարատը» 2:1 հաշվով դժվարին հաղթանակ կորզեց: Այս հաղթանակի շնորհիվ Վարդան Բիչախչյանի սաները 4 խաղից հետո վաստակած 9 միավորով հավսարվեցին «Վանին» , և խփած ու բաց թողած գնդակների առավել լավ հարաբերությամբ բարձրացան 1 -ին հորիզոնականև սկսեցին գլխավորել մրցաշարային աղյուսակը:
©2020 Armenian Soccerr