Armenian Soccer
Armenian Soccer

Ռաֆայել Նազարյանը նշանակվել է ՀՀ երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ

Մինչև 21 տարեկանների   ՀՀ  հավաքականի գլխավոր մարզիչ է նշանակվել Ռաֆայել Նազարյանը: Այսօր Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում կայացել է հանդիպում ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանի և Ռաֆայել Նազարյանի միջև, որից հետո կողմերը ստորագրել են համագործակցության երկամյա պայմանագիր:Այդ մասին հայտնում են  ՀՖՖ մամուլի ծառայությունից:
Ռաֆայել Նազարյանը, սկսած 2019 թվականի օգոստոսից, գլխավորում է ԲԿՄԱ-ն, որը ՀՀ 1-ին խմբի ընթացիկ առաջանությունում տոնել է 5 անընդմեջ   հաղթնակ և գլխավորում է մրցշարային աղյուսակը: 45-ամյա մասնագետի մարզչական շտաբում ընդգրկվել են Մհեր Միրումյանը, Գևորգ Պողոսյանը, Արամ Բարեղամյանը և դարպասապահների մարզիչ` Նիկոլայ Սարգսյանը:

©2020 Armenian Soccerr