Armenian Soccer
Armenian Soccer

«Արարատը» հաղթեց «Գանձասար-Կապանին» ու սկսեց գլխավորել մրցաշարային աղյուսակը

Երևանի «Հանրապետական» մարզադաշտում   «Արարատը» հյուրընկալել էր  «Գանձասար-Կապանին»: Խաղի  39-րդ րոպեին անցած մրցաշրջանի լավագույն խաղացող ու լավագույն ռմբարկու Մորի Կոնեն  առաջ մղեց «Արարատին»: Մինչև ընդմիջում արարատցիները հնարավորության ստացան հաշիվը կրկնապատելու:Սակայն  45 –րդ րոպեին «Գանձասար –Կապանի» դարպասին նշանակված   11 մետրանոցը   անվրեպ իրացնել ՀՀազգային ընտրանու խաղացող Արտակ Եդիգարյանը   չկարողացավ: Իսկ ահա կապանցիները  ընձեռնված նման  առիթը ձեռքից բաց չթողեցին: ՀՀազգային հավաքական իաղացող Անգուլո Վբեյմարը  խաղավարտից  4 րոպե առաջ   11 մետորանոցով վերականգնեց հաշվի հավասարությունը: Ու միայն խաղավարտից քիչ առաջ    74 –րդ րոպեին ասպարեզ մտած  Էդգար Մալաքյանի  խփած գոլի շնորհիվ  «Արարատը»   2:1 հաշվով դժվարին  հաղթանակ կորզեց: Այս հաղթանակի շնորհիվ    Վարդան Բիչախչյանի  սաները  4 խաղից հետո վաստակած 9 միավորով հավսարվեցին «Վանին» , և  խփած ու բաց թողած գնդակների  առավել  լավ հարաբերությամբ  բարձրացան 1 -ին հորիզոնականև սկսեցին գլխավորել մրցաշարային աղյուսակը:  

©2020 Armenian Soccerr