Armenian Soccer
Armenian Soccer

Վահան Բիչախչյանի խփած գոլը հերթական հաղթանակը պարգևեց «Ժելինային»

Սլովակիայի   սուպերլիգայի  առաջնության  10-րդ  տուրում    մրցաշարային աղյուսակում 4 –րդ  տեղում  ընթացող  «Ժելինան» հյուրընկալել  էր    իր  աղյուսակի  մերձակա   հարևան Տրնավայի «Սպարտակին»: Հանդիպման արդեն 5 –րդ րոպեին հաշիվը բացել էր «Ժելինայի»   և առաջնության լավագույն  ռմբարկու,   ՀՀազգային հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանը:Սա  երիտասարդ խաղացողի  ընթացիկ առաջնությունում խփած արդեն 7 –րդ գոլն էր:     1-ին խաղակեսից հետո Վահանը փոխարինվեց:  «Սպարտակը»  50-րդ րոպեին   հյուրերին  հաջողվեց հավասարեցրել հաշիվը: Բայց  21 րոպե հետո տանտերերը կրկին  հաշվի մեջ առաջ անցան   Մարտին  Գաբոսի խփած  գոլի օգնությամբ ու 2:1 հաշվով հաղթանակ տոնեցին: 10 խաղից հետո վաստակած 16 միավորով  Բիչախչյանի թիմը  բարձրացավ 3 –րդ հորիզոնական:

©2020 Armenian Soccerr