Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Ֆրանսիայի ազգային հավաքականի և իտալական «Միլանի» ֆուտբոլիստ Օլիվյե Ժիրուն աճուրդի էր հանել իր մարզաշապիկը` շրջափակման մեջ գտնվող արցախահայությանն օգնելու համար։
Մարզաշապիկը վաճառվել է 35 հազար եվրոյով, գրում է Le Parisien-ը: Նշվում է, որ Օլիվյե ժիլուն մասնակցել է «բարեգործական գիշեր» 3-րդ հավաքին, որը կազմակերպվել է Պարյեի Saint-Honoré d ‘ eilau եկեղեցում:
Ֆրանսիայի հավաքականի հարձակվողն անձամբ ներկա չի եղել, սակայն նվիրել է իր մարզաշապիկներից մեկը, որով մասնակցել է Անգլիայի դեմ աշխարհի վերջին առաջնության քառորդ եզրափակչին (2:1), որում դարձել է գոլի հեղինակ:
Նվիրատուն 35 հազար եվրո է վճարել «Միլանի» հարձակվողի մարզաշապիկը ձեռք բերելու համար: Ավելի վաղ հաղորդվել էր, որ վաճառքից ստացված հասույթը կփոխանցվի «Բաց դռներ» և «Հույս Հայաստանի համար» քրիստոնեական կազմակերպություններին, որոնք էլ գումարը կուղղեն արցախահայությանն օգնելուն։
© Armenian Soccer 2023