Մաիլսոն Լիմայի և «Արարատ-Արմենիայի» միջև կնքված պայմանագրի ժամկետն ավարտվել է ու կողմերը համատեղ որոշել են չերկարաձգել այն։
Լիման «Արարատ-Արմենիայում» անցկացրել է ընդհանուր առմամբ 4 մրցաշրջան, այդ ընթացքում 1 անգամ հեռանալով ակումբից։ Այս 4 մրցաշրջանների ընթացքում թիմի կազմում Լիման անցկացրել է 125 խաղ, խփել 41 գոլ ու կատարել գոլային 30
փոխանցում:
Հայաստանի բրոնզե մեդալակրի հետ ֆուտբոլիստը 2 անգամ դարձել Հայաստանի չեմպիոն և 1 անգամ նվաճել Հայաստանի սուպերգավաթը։
Ըստ համացանցում տարածված տեղեկությունների, Լիման հավանաբար իր ելույթները կշարունակի Երևանում։
© Armenian Soccer 2023