Ինչպես գիտեք, արդեն հայտնի են մեր թիմերի մրցակիցների անունները Չեմպիոնների և Կոնֆերենցիաների լիգաների խաղարկություններում։
Չեմպիոնների լիգայի խաղարկության որակավորման 1-ին փուլում Հայաստանի չեմպիոն «Ուրարտուին» բաժին է հասել բոսնիական «Զրինսկին»:
Մինչ վիճակահանությունը, մենք ՉԼ առաջիկա մրցաշարի մասին զրուցել ենք «Ուրարտուի» առաջատար Արաս Օզբիլիսի հետ։
Արաս Օզբիլիսի կարծիքով իրենք միանգամայն արժանի էին չեմպիոնությանը, իսկ ՉԼ խաղարկությունում փորձելու են որքան հնարավոր է շատ հաղթել։
«Շատ ուրախ եմ, որ չեմպիոն ենք դարձել։ Մենք մրցաշրջանի գրեթե մեկնարկից մինչև վերջ գլխավորում էինք մրցաշարային աղյուսակը և վերջում էլ նվաճեցինք երկու գավաթները։ Դա պարզապես չի տրվում։
Ինչ վերաբերվում է Չեմպիոնների լիգային, ամեն ինչ անելու ենք, որ շատ առաջ գնանք ու հնարավորին չափ շատ հաղթենք։ Դա նաև լավ կլինի հայկական ֆուտբոլի համար»,- ասել է Օզբիլիսը։
Նշենք, որ թիմերի միջև առաջին հանդիպումը կկայանա հուլիսի 11-ին, Երևանում ու կմեկնարկի 19:00-ին։
© Armenian Soccer 2023