Հուլիսի 11-ին, Հայաստանի չեմպիոն «Ուրարտուն» Չեմպիոնների լիգայի խաղարկության որակավորման առաջին փուլում կմրցի բոսնիական «Զրինսկիի» հետ։
Հայաստանի չեմպիոն դառնալու ու ՉԼ առաջիկա խաղերի մասին խոսել ենք «Ուրարտուի» երիտասարդ հարձակվող Նարեկ Գրիգորյանի հետ։
«Շատ ուրախ եմ, որ կարողացել եմ օգնել իմ թիմին։ Մենք շատ լավ մրցաշրջան ենք անցկացրել ու երկար ժամանակ պահելով առաջատարի դիրքը` վերջում դարձել ենք չեմպիոն։ Այս չեմպիոնությունն ամբողջ թիմի վաստակն է, յուրաքանչյուր ֆուտբոլիստ շատ մեծ դեր է ունեցել այդ գործում։
Շատ լավ պատրաստվելու ենք, փորձելու ենք մեր ազգի պատիվն ու նախորդ տարի «Փյունիկի» կողմից դրված նշաձողը բարձր պահել ու ինչու ոչ հասնել ավելի մեծ արդյունքների»,- վստահեցրել է տաղանդավոր ֆուտբոլիստը։
Նշենք, որ թիմերի միջև առաջին հանդիպումը կկայանա Երևանում, «Ուրարտու» մարզադաշտում ու կմեկնարկի 19:00-ին։
© Armenian Soccer 2023