Armenian Soccer
Armenian Soccer

Ժիրայր Շաղոյան. «Ձգտելու ենք հաղթել վաղվա խաղում»

Հայաստան-Ղազախստան ընկերական հանդիպմանն ընդառաջ՝ հունիսի 6-ին, Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում տեղի է ունեցել Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովի և թիմի կիսապաշտպան Ժիրայր Շաղոյանի նախախաղային մամուլի ասուլիսը:

«Մենք կարող էինք հաղթել վերջին խաղում: Ուրախ եմ, որ նորից վերադարձել եմ ազգային թիմ: Կձգտենք հաղթել վաղվա խաղում: Մենք սպասելիքներ ունենք ամեն խաղից առաջ, ձգտելու ենք հաղթել», — ասել է Շաղոյանը:

Լուսանկարը՝ Արմենպրեսի

© Armenian Soccer 2024