Հայաստան-Ղազախստան ընկերական հանդիպմանն ընդառաջ՝ հունիսի 6-ին, Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում տեղի է ունեցել Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովի և թիմի կիսապաշտպան Ժիրայր Շաղոյանի նախախաղային մամուլի ասուլիսը:
Մրցակցի մասին
«Ղազախստանը թիմ ունի։ Արժանիորեն վաստակել էր Եվրոպայի առաջնության փլեյ-օֆֆում խաղալու իրավունք։ Ղազախստանի հավաքականը շատ լավ խաղ ցուցադրող թիմ է»։
Նորեկների մասին
«Ինձ շատ դուր եկան երիտասարդ խաղացողների մարդկային որակները, լավ տպավորություն թողեցին նաև մարզումների ժամանակ: Ինձ գոհացրել է նրանց վերաբերմունքը գործի հանդեպ»:
Խաղի մասին
«Շատ եմ ուզում հաղթել վաղվա խաղում: Գոհ եմ մարզումներից: Հոսով եմ և շատ մեծ ցանկություն ունեմ վաղվա խաղում դրական արդյունք գրանցելու»:
Հայ հարձակվողների մասին
«Միշտ եղել են հարձակման գծի շատ լավ հայ ֆուտբոլիստներ, բայց հիմա գրեթե անհետացել են: Միրանյանն էլ հայկական ֆուտբոլի սան չէ, նա ինձ մոտ Ուկրաինայի տարբեր տարիքային հավաքականներում է խաղացել: Բալեկյանը նույնպես հայկական ֆուտբոլի սան չէ: Նաև կենտրոնական հարձակվող չէ, եզրային է: Ռանոսը նույնպես կենտրոնական հարձակվող չէ: Սպերցյանին դիտարկել եմ կեղծ «9» համարի դիրքում, բայց դա նրան հարմար չէ, ինքն էլ է ասել այդ մասին: Սևիկյանը ցածրահասակ է այդ դիրքի համար: Բարդ հարց է: Հույս ունեմ, որ ժամանակի ընթացքում հարձակվող կունենանք»:
© Armenian Soccer 2024