Լիբանանում մարզական հավաք անցկացնող ֆուտբոլի Հայաստանի Մ19 հավաքականն առավելության է հասել Լիբանանի իր հասակակիցների նկատմամբ։ Հայաստանի ընտրանին մրցակցի դարպասն է ուղարկել երեք անպատասխան գնդակ։ Առաջին խաղակեսում Հայաստանի Մ19 հավաքականի կազմում աչքի է ընկել Նարեկ Հովհաննիսյանը։ Երկրորդ կեսում Հայաստանի ընտրանու առավելությունը կրկնապատկել է Արթուր Ղարիբյանը, իսկ րոպեներ անց Նարեկ Հովհաննիսյանը դառնալով դուբլի հեղինակ՝ ձևակերպել է վերջնական արդյունքը՝ 3:0:
Լիբանան — Հայաստան՝ 0:3 (0:1)
Բեյրութ, Սաֆա ստադիոն
Գոլերը՝ Նարեկ Հովհաննիսյան 41, 73, Արթուր Ղարիբյան 63,
Հայաստան՝
1. Հայկ Ղազարյան, 3. Արթուր Մանուկյան, 4․ Ալեքսանդր Պետրոսյան, 5․ Պետիկ Մանուկյան (ա), 6. Համլետ Ալեքսանյան (13. Դավիթ Կիրակոսյան, 72), 10. Դավիթ Ղիասյան (24. Միքայել Խուդավերդյան, 81) 11. Նարեկ Հովհաննիսյան (8. Ալեն Մկրտչյան, 81), 15. Ալեքսանդր Ալեքսանյան, 17. Արթուր Ղարիբյան (9. Սամսոն Հակոբյան, 79) 18. Դավիթ Հարությունյան (7. Արթուր Մանուկյան, 72), 20. Հրաչյան Սարգսյան
Պահեստայիններ՝
12. Արսեն Չաթոյան, 16. Էդգար Ֆիթիլջյան, 2. Խոսրով Ղազարյան, 14. Ալյոշա Խաչատրյան, 25. Հովհաննես Ոսկանյան, 27. Սամվել Մանուկյան
Գլխավոր մարզիչ՝
Վահագն Մինասյան
Հունիսի 9-ին երկու հավաքականները կանցկացնեն ևս մեկ ընկերական հանդիպում, այս անգամ արդեն Բեյրութի «Ֆոադ Չեհաբ» մարզադաշտում։
© Armenian Soccer 2024