Ռուսաստանի գավաթի խաղարկության խմբային փուլի 2-րդ տուրում «Դինամոն» գոլառատ խաղում 4:3 հաշվով հաղթել է «Կրասնոդարին»:
«Դինամոյի» հաղթական գոլը հանդիպման հիմնական ժամանակին ավելացված րոպեներին խփել է Արսեն Զախարյանը, որը մոսկովյան թիմի կազմում խաղադաշտ էր դուրս եկել 66-րդ րոպեին։
«Կրասնոդարի» կազմում բացակայում էր Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը, իսկ պաշտպան Գեորգի Հարությունյանը մեկնարկային կազմում էր և փոխարինվեց 84-րդ րոպեին։
© Armenian Soccer 2023