Երևանի «Արարատը» պայմանագիր է ստորագրել 19-ամյա մալիացի ֆուտբոլիստ Մալիկ Ազիզ Բերտեի հետ, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
Բերտեն ծնվել է 2004 թվականի փետրվարի 24-ին և հանդես է եկել տեղի JMG Academy-ի «Գիդարս» թիմում։ Նա խաղում է ձախ պաշտպանի դիրքում։
«Արարատում» Մալիկ Ազիզ Բերտեն կխաղա 18 համարի մարզաշապիկով։
© Armenian Soccer 2023