Armenian Soccer
Armenian Soccer

ՉԼ. «Սլովանը» զիջեց «Մաքքաբիին»

Չեմպիոնների լիգայի որակավորման 3-րդ փուլի առաջին խաղում «Սլովանը» մրցեց «Մաքքաբի Հայֆայի» հետ։

Սլովակիայում կայացած հանդիպումն ավարտվեց 1:2 հաշվով` հյուրերի հաղթանակով։

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը տանտերերի կազմում խաղին մասնակցեց 63-րդ րոպեից։

Պատասխան խաղը կկայանա օգոստոսի 15-ին, Իսրայելում։

© Armenian Soccer 2023