Armenian Soccer
Armenian Soccer

Եվրո-2024. Հայաստանի հավաքականը պարտվեց Խորվաթիային ու լքեց հետագա պայքարը

Եվրո-2024-ի ընտրական մրցաշարի խմբային փուլի վերջին` 6-րդ տուրում Հայաստանի հավաքականն արտագնա խաղում մրցեց Խորվաթիայի ընտրանու հետ ու պարտվեց 0:1 հաշվով։

Աշխարհի բրոնզե մեդալակրի հաղթական գոլը խփեց Անտե Բուդիմիրը։

Մեր ընտրանին ևս մի քանի գոլային հնարավորություններ ուներ, սակայն գոլ գրանցել չկարողացավ։

Այսպիսով, մեր ընտրանին վաստակեց 8 միավոր, զբաղեցրեց 4-րդ տեղն ու լքեց հետագա պայքարը։

Իսկ Խորվաթիան, Թուրքիային ընտրանու հետ միասին նվաճեցին Եվրո-2024-ի եզրափակիչ փուլի ուղեգրեր։

© Armenian Soccer 2023