Armenian Soccer
Armenian Soccer

Հայաստանի երիտասարդական հավաքականը պարտվեց Ֆինլանդիային

Եվրո-2025-ի ընտրական մրցաշարի խմբային փուլի 6-րդ տուրում Հայաստանի երիտասարդական հավաքականը խոշոր` 0:6 հաշվով պարտվեց Ֆինլանդիայի հասակակիցներին։

Մեր երիտասարդականը մրցաշարի 6 խաղերում կրել է 5 պարտություն և գրանցել մեկ գոլազուրկ ոչ-ոքի։

Խփել է ընդամենը 1 գոլ և սեփական դարպասը բաց թողել 16 գնդակ, որից 11-ը վերջին երկու խաղում։

Ցավոք, երիտասարդականի գրանցած արդյունքները կրկին հուսադրող չեն։

© Armenian Soccer 2023