Armenian Soccer
Armenian Soccer

Հայաստանի Մ-19 հավաքականը պարտվեց Ֆարերյան կղզիներին

Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականն ավարտեց ելույթները Եվրոպայի Մ19 առաջնության ընտրական մրցաշարում։

Մրցաշարի վերջին` 3-րդ տուրում Ռազմիկ Գրիգորյանի գլխավորած թիմը 2։3 հաշվով պարտվեց Ֆարերյան կղզիների Մ19 հավաքականին։
Մեր թիմի կազմում գոլի հեղինակ դարձան Էդիկ Վարդանյանը և Վյաչեսլավ Աֆյանը։

Հիշեցնենք, որ նախորդ 2 խաղում Հայաստանի Մ19 հավաքականը պարտվել էր Խորվաթիային (1։2) ու Իսրայելին (0։1)։

© Armenian Soccer 2023