Armenian Soccer
Armenian Soccer

Չանչարևիչը լավագույնն է` լավագույնների կողքին

Հայաստանի ազգային հավաքականի դարպասապահ Օգնյեն Չանչարևիչը SofaScore-ի վարկածով ընդգրկվել է Եվրո-2024-ի ընտրական մրցաշարի խորհրդանշական հավաքականում:

Սերբ դարպասապահի խաղն ընտրական ամբողջ շրջափուլում գնահատվել է 10-ից 7,49 միավոր: Խորհրդանշական հավաքականում Չանչարևիչի հետ մեկտեղ հայտնվել են մի շարք աստղային խաղացողներ:

Եվրո-2024-ի ընտրական մրցաշարի խորհրդանշական հավաքականը՝ ըստ SofaScore-ի.

Դարպասապահ՝ Օգնյեն Չանչարևիչ (Հայաստան):

Պաշտպաններ՝ Թեո Էրնանդես (Ֆրանսիա), Ռուբեն Դիաշ (Պորտուգալիա), Յոախիմ Անդերսեն (Դանիա), Ժոաու Կանսելու (Պորտուգալիա):

Կիսապաշտպաններ՝ Դոմինիկ Սոբոսլայի (Հունգարիա), Քրիստիան Էրիկսեն (Դանիա), Բրունու Ֆերնանդեշ (Պորտուգալիա):

Հարձակվողներ՝ Կիլիան Մբապե (Ֆրանսիա), Ռոմելու Լուկակու (Բելգիա), Ջերդան Շաքիրի (Շվեյցարիա):

Հավելենք, որ ըստ SofaScore-ի, Չանչարևիչը նաև լավագույնն էր Խորվաթիա-Հայաստան խաղում, որտեղ մեր դարպասապահը 10 հնարավորից ստացել էր 9.3 միավոր։

© Armenian Soccer 2023