«Ալաշկերտ» է վերադարձել կիսապաշտպան Դավիդ Խուրցիձեն, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
Ավարտված մրցաշրջանը 29-ամյա ֆուտբոլիստն անցկացրել է «Ուրարտուի» կազմում՝ դառնալով Հայաստանի չեմպիոն և գավաթակիր։
2021/2022թթ. մրցաշրջանը Խուրցիձեն հաջողությամբ անցկացրել է «Ալաշկերտի» կազմում՝ Հայաստանի քառակի չեմպիոնի կազմում մասնակցելով Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլին:
Նախկինում փորձառու կիսապաշտպանը հանդես է եկել Քութաիսիի «Տորպեդոյում», Պերմի «Ամկարում», Մոսկվայի և Երևանի «Արարատում»։
Ինչպես արդեն նշել էինք, «Ալաշկերտին» են միացել նաև «Փյունիկի» արդեն նախկին կիսապաշտպան Յուրի Գարեգինյանն ու հարձակվող Ջոնել Դեսիրեն։
Թիմը նաև նոր երիտասարդ դարպասապահ ունի, որի մասին ևս դեռ պաշտոնապես չի հայտարարել։
© Armenian Soccer 2023