Armenian Soccer
Armenian Soccer

Չեմպիոնի կազմը համալրվել է

«Ուրարտուի» կազմում նոր համալրում կա։ Ակումբը պայմանագիր է ստորագրել ռուս դարպասապահ Դմիտրի Աբակումովի հետ։

Աբակումովը հանդես է եկել ռուսական «Կամազ» ֆուտբոլային ակումբում, որտեղ էլ սկսել է կարիերան, խաղացել է նաև «Օրենբուրգում», Սարանսկի «Մորդովիայում», Վլադիվոստոկի «Լուչում», որից հետո 5 մրցաշրջան անցկացրել է «Արարատ-Արմենիայի» կազմում։ Վերջինիս հետ դարպասապահը հռչակվել է Հայաստանի կրկնակի չեմպիոն և սուպերգավաթակիր։

© Armenian Soccer 2023