Armenian Soccer
Armenian Soccer

Արտակ Գրիգորյանը` «Փյունիկի» ֆուտբոլիստ

«Փյունիկը» պայմանագիր է կնքել հայ կիսապաշտպան Արտակ Գրիգորյանի հետ, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։

35-ամյա խաղացողն իր կարիերայի ընթացքում հանդես է եկել բացառապես հայկական ակումբներում և զուգահեռ հրավիրվել Հայաստանի ազգային հավաքական: Արտակն իր նորամուտն ընտրանու կազմում նշել է 2010 թվականի օգոստոսի 11-ին: Ընդհանուր առմամբ, հայ ֆուտբոլիստը հավաքականի կազմում անցկացրել է 52 հանդիպում` հեղինակելով մեկ գոլ ու գոլային 2 փոխանցում:

Արտակ Գրիգորյանը 5 անգամ դարձել է Հայաստանի առաջնության հաղթող, մեկ անգամ էլ հաղթել է գավաթի խաղարկությունում, 2 անգամ նվաճել է Հակոբ Տոնոյանի անվան Սուպերգավաթը: Նա Հայաստանի առաջնություններում մասնակցել է 409 հանդիպման, դարձել 23 գոլի և գոլային 13 փոխանցման հեղինակ: Նա 21-րդ դարում ներքին մրցաշարերում ամենաշատ հանդիպում անցկացրած հայ ֆուտբոլիստն է:

Հատկանշական է, որ կիսապաշտպանը 2020/21 մրցաշրջանում արժանացել է «մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ» մրցանակին:

Արտակի վերջին ակումբը եղել է «Ալաշկերտը», որտեղ հանդես է եկել 2015 թվականից։

© Armenian Soccer 2023