Armenian Soccer
Armenian Soccer

Կանանց ազգային հավաքականը սկսում է նախապատրաստվել Ղազախստանի դեմ առաջիկա հանդիպումներին

ՈւԵՖԱ կանանց Եվրոպայի 2025 թվականի առաջնության որակավորման փուլի երկու հանդիպումներին ընդառաջ՝ կանանց Հայաստանի ազգային հավաքականը մայիսի 27-ից հունիսի 2-ը մարզական հավաք կանցկացնի: Այս մասին հայտնում է ՀՖՖ կայքը:

Հավաքականի գլխավոր մարզիչ Արտակ Ադամյանը հավաքին մասնակցելու համար հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստներին.

Դարպասապահներ
Ալինա Պողոսյան — «Կռիլյա Սովետով» (Ռուսաստան)
Շողիկ Սարդարյան — «Ուրարտու-աղջիկներ»
Լիլիթ Բաբայան — «Փյունիկ-աղջիկներ»

Պաշտպաններ
Սվետլանա Կարագյոզյան — «Ռուբին» (Ռուսաստան)
Լիանա Ղազարյան — «Ռոստով» (Ռուսաստան)
Միլանա Վարդանյան — «Կրասնոդար» (Ռուսաստան)
Հասմիկ Գրիգորյան — «Ուրարտու-աղջիկներ»
Անի Ղուկասյան — «Փյունիկ աղջիկներ»
Մարինե Կարապետյան — «Փյունիկ աղջիկներ»

Կիսապաշտպաններ
Աննա Դալլաքյան — «Ռոստով» (Ռուսաստան)
Վերոնիկա Ասատրյան — «Արարատ Տալլին» (Էստոնիա)
Լարա Կազանչյան — «Քրեյթոն» (Կանադա)
Մարալ Արթին — «Մալագա Սիթի» (Իսպանիա)
Կլաուդիա Չոլակյան – «Նորդերն Թայգերս» (Ավստրալիա)
Էլինա Մարտիրոսյան — «Արարատ-Արմենիա-աղջիկներ»

Հարձակվողներ
Օքսաննա Պիզլովա — «Ռուբին» (Կազան, Ռուսաստան)
Անի Սաֆարյան — «Կոլումբիա Լայընս» (ԱՄՆ)
Լուսինե Կոստանյան — «Ուրարտու-աղջիկներ»
Միլենա Սայադյան — «Ուրարտու-աղջիկներ»
Տաթև  Խաչատրյան — «Արարատ-Արմենիա աղջիկներ»

Առաջին հանդիպումը կանանց Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի մայիսի 31-ին Արմավիրում՝ մրցելով Ղազախստանի ընտրանու դեմ: Այնուհետև հավաքականը կմեկնի Ղազախստան, որտեղ հունիսի 4-ին տեղի կունենա Ղազախստանի դեմ պատասխան հանդիպումը: 

© Armenian Soccer 2024