Armenian Soccer
Armenian Soccer

Հայաստանի ազգային հավաքականը սկսում է մարզական հավաքը

Հայաստանի ազգային հավաքականը սկսում է մարզական հավաքը ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում: Այս մասին հայտնում է ՀՖՖ կայքը:

Հավաքին արդեն միացել են հետևյալ ֆուտբոլիստները՝

Օգնյեն Չանչարևիչ — «Նոա»
Արսեն Բեգլարյան — «Արարատ-Արմենիա»
Ստանիսլավ Բուչնև — «Փյունիկ»
Ստյոպա Մկրտչյան — «Օսիեկ» (Խորվաթիա)
Կամո Հովհաննիսյան — «Արարատ-Արմենիա» 
Գեորգի Հարությունյան — «Կրասնոդար» (Ռուսաստան)
Անդրանիկ Հակոբյան — «Վալենսիա Մ-19» (Իսպանիա)
Դավիդ Դավիդյան — «Փյունիկ»
Էրիկ Սիմոնյան — «Ուրարտու»
Սերգեյ Մուրադյան — «Նոա»
Էդգար Գրիգորյան — «Արարատ-Արմենիա»
Վահան Բիչախչյան — «Պոգոն» (Լեհաստան)
Արտակ Դաշյան — «Փյունիկ»
Հովհաննես Հարությունյան — «Փյունիկ» 
Սոլոմոն Ուդո — «Փյունիկ»
Գևորգ Տարախչյան — «Ուրարտու»
Ժիրայր Շաղոյան — «Արարատ-Արմենիա»
Արթուր Սերոբյան — «Արարատ-Արմենիա»
Գոռ Մանվելյան — «Նոա»
Արթուր Միրանյան – «Նոա»

Էդուարդ Սպերցյանը, Էդգար Սևիկյանը և Նաիր Տիկնիզյանը թիմին կմիանան այսօր՝ ավելի ուշ: Վարազդատ Հարոյանը հավաքականի ճամբար կժամանի վաղը՝ մայիսի 28-ին: Տիգրան Ավանեսյանը Երևան կժամանի հունիսի 3-ին, քանի որ հունիսի 2-ին կկայանա Ռուսաստանի գավաթի խաղարկության սուպերեզրափակիչ «Բալթիկա»-«Զենիթ» հանդիպումը: Այսօր երեկոյան հավաքականը կանցկացնի առաջին մարզումը:

Հունիսի 4-ին Հայաստանի հավաքականը Լյուբլյանայում ընկերական հանդիպում կանցկացնի Սլովենիայի ընտրանու hետ, իսկ հունիսի 7-ին Երևանում, կրկին ընկերական խաղի շրջանակում, ուժերը կչափի Ղազախստանի հավաքականի հետ:

© Armenian Soccer 2024