Armenian Soccer
Armenian Soccer

Սելարայանի «Ալ Ֆաթեհը» պարտությամբ է ավարտել մրցաշրջանը

Սաուդյան Արաբիայի առաջնության վերջին՝ 34-րդ տուրում «Ալ Ֆաթեհը» հյուրընկալվելիս խաղացել է «Ալ Շաբաբի» հետ: Հանդիպումն ավարտվել է հյուրերի պարտությամբ՝ 2:3 հաշվով:

«Ալ Ֆաթեհի» կազմում առանց փոխարինման խաղացել է Հայաստանի հավաքականի հարձակվող Լուկաս Զելարայանը:

Այս պարտությունից հետո «Ալ Ֆաթեհը» 45 միավորով մրցաշրջանն ավարտել է 7-րդ հորիզոնականում:

Հիշեցնենք, որ Զելարայանն առաջին մրցաշրջանն էր անցկացնում Սաուդյան Արաբիայի Պրո լիգայում:

© Armenian Soccer 2024