IDBank Հայաստանի Պրեմիեր լիգայի 2023/24 մրցաշրջանի լավագույն ռմբարկու դարձավ «Նոայի» հարձակվող Արթուր Միրանյանը:
Այս մրցաշրջանում Միրանյանն իր թիմի կազմում աչքի է ընկել 23 անգամ: Այս ցուցանիշը լավագույնն է վերջին 17 տարում Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնություններում:
Հիշեցնենք, որ «Նոան» նախավերջին տուրում պարտվեց «Փյունիկին» և վերջին տուրի արդյունքներով զբաղեցրեց 2-րդ հորիզոնականը:
© Armenian Soccer 2024