
«Ուրարտուի» կազմում նոր համալրում կա։ Ակումբի մամուլի ծառայության փոխանցմամբ, չեմպիոնը պայմանագիր է ստորագրել սերբ պաշտպան Ուրոշ Ստոյանովիչի հետ։
Ստոյանովիչը հանդես է եկել սերբական «Բելգրադ», «Զարկովո», «Բեժանիա» և «Ռադնիկ» ակումբներում, որտեղից էլ 27-ամյա ֆուտբոլիստը տեղափոխվել է «Ուրարտու»։
Սերբական Սուպերլիգայում Ուրոշն անցկացրել է 101 հանդիպում և դարձել 1 գոլի ու գոլային 4 փոխանցման հեղինակ։
© Armenian Soccer 2023