28-ամյա իտալացի դարպասապահ Վալերիո Վիմերկատին վերադարձել է «Նոա», հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
Իտալացին «Նոայի» կազմում հանդես է եկել 2019/20թթ., 2020/21թթ. մրցաշրջաններում և մասնակցել է 50 հանդիպուման։ Թիմի հետ դարձել է Հայաստանի գավաթակիր և սուպերգավաթակիր, երկու անգամ էլ հռչակվել փոխչեմպիոն:
«Նոա»-ն պայմանագիր է կնքել նաև 30-ամյա բոսնիացի հարձակվող Ալեքսանդր Գլիշիչի հետ: Ֆուտբոլիստը հանդես է եկել հայրենի Բոսնիայի և Հայաստանի մի շարք ակումբներում, Սամարկանդի «Դինամո»-ում, նրա նախորդ ակումբը «Արարատ»-ն էր։
Գլիշիչը «Ալաշկերտ»-ի կազմում դարձել է Հայաստանի չեմպիոն և սուպերգավաթակիր, առաջնությունում և գավաթի խաղարկությունում դարձել է 27 գոլի հեղինակ, ևս 3 անգամ աչքի ընկել եվրագավաթային հանդիպումներում։
© Armenian Soccer 2023