Armenian Soccer
Armenian Soccer

Ինչ դիտել այսօր. Հայկական ակումբները Կոնֆերենցիաների լիգայում

Այսօր ` հուլիսի 27-ին հայկական 4 ակումբ իրենց ելույթները կմեկնարկեն Կոնֆերենցիաների լիգայի որակավորման 2-րդ փուլում։

«Ուրարտուն», որը Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլում զիջեց բոսնիական «Զրինսկիին», այստեղ կմրցի ռումինական «Ֆարուլի» հետ։
Հանդիպումը կայանալու է մրցակցի դաշտում և մեկնարկելու Երևանի ժամանակով 21:30-ին։

Փոխչեմպիոն «Փյունիկը» վստահ հաղթանակ տարավ առաջին փուլի «Նարվա Տրանսի» հետ դիմակայությունում և 2-րդ փուլում մրցելու է շվեդական «Կալմարի» հետ։
Այս խաղը նույնպես տեղի կունենա մրցակցի հարկի տակ և կսկսվի 21:00-ին։

«Արարատ-Արմենիան» Ավանի ակադեմիայի մարզադաշտում ուժերը կչափի հունական «Արիսի» հետ։
Հանդիպումը կմեկնարկի 19:00-ին։

Նույն ժամին զուգահեռաբար, Աբովյանի քաղաքային մարզադաշտում «Ալաշկերտը» կընդունի հունգարական «Դեբրեցենին»:

Այսօր Կոնֆերենցիաների լիգայի 2-րդ փուլում հանդես են գալու նաև մեր հայ ֆուտբոլիստների թիմերը.

Ժիրայր Շաղոյանի ԲԿՄԱ Սոֆիան տանը կմրցի «Սեպսիի» հետ։ Խաղը կսկսվի 21:00-ին։
Ստյոպա Մկրտչյանի նոր թիմը«Օսիյեկը» սեփական հարկի տակ կընդունի ԶՏԵ-ին։ Հանդիպման մեկնարկը 22:00-ին։
Վահան Բիչախչյանի «Պոգոնն» էլ մրցակցի դաշտում ուժերը կչափի «Կրուզադերսի» հետ: Այս մրցավեճը կմեկնարկի 22:45-ին։

Հաջողություններ մաղթենք մեր թիմերին ու ֆուտբոլիստներին և սպասենք նրանց հաղթանակներին։

© Armenian Soccer 2023