Հայաստանի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ փուլում առաջատար «Ուրարտուն» մրցեց Առաջին լիգան ներկայացնող «Գանձասարի» հետ և հաղթեց խոշոր ` 4-0 հաշվով։
Հատկանշական է, որ առաջին խաղակեսում թիմերը չէին կարողացել բացել հաշիվը։
Հանդիպման 2-րդ կեսում` 67-րդ րոպեին «Ուրարտուին» հաշվի մեջ առաջ մղեց թիմի ավագ Ժիրայր Մարգարյանը։
Րոպեներ անց Թեմուր Ջիկիան նույն Մարգարյանի փոխանցումից հետո կրկնապատկեց առաջատարի առավելությունը։
88-րդ րոպեին «Գանձասարի» դարպասին 11-մետրանոց հարված նշանակվեց, որն անվրեպ իրացրեց փոխարինման դուրս եկած Արաս Օզբիլիսը։
Վերջինս հիմնական ժամանակին ավելացված 1-ին րոպեին 4-րդ գնդակն ուղարկեց մրցակցի դարպասն` այդպիսով դառնալով դուբլի հեղինակ։
Մեկ րոպե անց «Գանձասարի» կազմից խաղադաշտից հեռացվեց Սուրեն Առաքելյանը։
Այսպիսով, «Ուրարտուն տանելով խոշոր հաշվով հաղթանակ դուրս եկավ Հայաստանի գավաթի եզրափակիչ, որտեղ կմրցի «Շիրակի» հետ։
© Armenian Soccer 2023