Armenian Soccer
Armenian Soccer

«Ուրարտուն» ու «Շիրակը» չպարզեցին հաղթողին

Հայաստանի պրեմիեր լիգայի 14-րդ տուրի եզրափակիչ խաղում չեմպիոնը սեփական հարկի տակ 2:2 հաշվով ավարտեց հանդիպումը Գյումրվա թիմի հետ։

Նախ հյուրերի կազմից հաշիվը բացեց Դոնալդ Կոդիան, ապա Յայա Սանոգոն հավասարեցրեց այն։

Այնուհետև տանտերերն առաջ անցան հաշվի մեջ. 11 մետրանոցից գոլի հեղինակ դարձավ Թեմուր Ջիկիան, իսկ արդեն հանդիպման հիմնական ժամանակին ավելացված րոպեներին գյումրեցիների պատասխան գոլը խփեց Համլետ Մնացականյանը։

© Armenian Soccer 2023